Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Շվեդիա։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Ստոկհոլմում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։ Նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:
ԵԱՀԿ ամենամյա նախարարական հանդիպումներին Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները սովորաբար համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։