Լեհաստանը երկարաձգել է վիճահարույց արտակարգ դրությունը, որը թույլ է տալիս կառավարությանը շարունակել սահմանափակել մուտքը Բելառուսի հետ սահման բոլորի համար՝ բացառությամբ այն մարդկանց, ովքեր ապրում, աշխատում կամ սովորում են նշված գոտում: Այդ մասին երեկ հայտարարեց ներքին գործերի նախարարությունը, երբ Սեյմը՝ խորհրդարանի ստորին պալատը, քվեարկեց օրենքում փոփոխությունների օգտին՝ Լեհաստանի և Բելառուսի միջև միգրացիոն ճգնաժամի ֆոնին:
Արտակարգ դրությունը թույլ է տալիս Լեհաստանի ՆԳՆ-ին արգելել բոլոր ոչ ռեզիդենտներին, ներառյալ՝ լրագրողներին և հասարակական կազմակերպություններին, մուտք գործել սահմանային տարածք, որտեղ հազարավոր միգրանտների մուտքը Եվրամիություն արգելափակվել է: