Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 675-ով, բուժվածներինը՝ 1539-ով, գրանցվել է մահվան ևս 40 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 675-ով՝ հասնելով 337 հազար 005-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 40 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1539-ով և հասել 312 հազար 617-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 745 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 342 հազար 246-ի:

Առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 19 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 459-ի, ևս 1431 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 15 հազար 498 մարդ։

Արցախում՝ 52 նոր դեպք

Արցախում նոյեմբերի 25-ին կատարվել է 208 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 120 վարակակիր, 18 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 66-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021-ի ընթացքում Արցախում իրականացվել է 22 հազար 377 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսյին հիվանդության 3 հազար 773 դեպք։

XS
SM
MD
LG