Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել այս սեպտեմբերի 17-ից, հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին հայտնում է դատախազությունը:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն փոխանցեց, որ նա կալանավորվել է:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել էր օգոստոսի 19-ին` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Սպարտակ Ղուկասյանը մեղադրվում է Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար։