Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանի որոշմամբ` Վարդան Ղուկասյանի որդին կկալանավորվի


Վերաքննիչ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը և Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը, հայտնում է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել էր օգոստոսի 19-ին` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ղուկասյանը մեղադրվում է Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար։

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, օգոստոսի 20-ին մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը:

XS
SM
MD
LG