Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին՝ Կուզբասի հանքում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում տեղի ունեցած վթարի առնչությամբ։

Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Խնդրում եմ իմ խորը ցավակցությունն ու անկեղծ վշտակցությունը փոխանցել զոհերի ընտանիքներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինման մաղթանքներս։

Այս մեծ դժբախտության պահին Հայաստանը, ինչպես միշտ, Ռուսաստանի եղբայրական ժողովրդի կողքին է»:

Ռուսաստանի Կեմերովոյի մարզում՝ Կուզբասի «Լիստվյաժնայա» ածխահանքում երեկ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 52 հոգի:

Մահացածների թվում են 6 փրկարարներ, ովքեր զոհվել են հանքի հեռավոր հատվածում արգելափակված հանքափորների որոնումների ժամանակ: Փրկվել է 239 մարդ, նրանցից 49-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG