Մատչելիության հղումներ

Ռուսաստանում 52 մարդու կյանք խլած հանքի պայթյունի գործով ձերբակալվել է 5 մարդ


Ռուսաստան - Կեմերովոյի նահանգապետ Սերգեյ Ցիվիլյովը հիվանդանոցում այցելում է վնասվածքներ ստացած փրկարարին, Լենինսկ-Կուզնեցկի, 25-ը նոյեմբերի, 2021թ․
Ռուսաստան - Կեմերովոյի նահանգապետ Սերգեյ Ցիվիլյովը հիվանդանոցում այցելում է վնասվածքներ ստացած փրկարարին, Լենինսկ-Կուզնեցկի, 25-ը նոյեմբերի, 2021թ․

Ռուսաստանում «Լիստվյաժնայա» ածխահանքում երեկ տեղի ունեցած մեթանի պայթյունից զոհվել է 52 մարդ, այդ թվում՝ 6 փրկարարներ:

Այսօր առավոտյան զոհված փրկարարներին հետմահու շնորհել են Արիության շքանշան: Հաջողվել է ողջ վիճակում հանքից դուրս հանել փրկարար Ալեքսանդր Զակովրյաշինին:

«Դա արդեն հրաշք է, կարծում եմ, այլևս ողջ մարդ չենք գտնի՝ հաշվի առնելով հանքում տեղի ունեցած վթարի աստիճանը», - ասել է Կեմերովոյի շրջանի նահանգապետ Սերգեյ Ցիվիլյովը:

Հանքափորները մինչ այդ էլ գանգատվել են հանքում մեթան գազի բարձր մակարդակի կապակցությամբ:

Պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է 5 մարդ, այդ թվում՝ հանքի տնօրենը, նրա տեղակալը, արտադրամասի պետը և «Ռոստեխնադզոր»-ի երկու աշխատակիցներ, ովքեր մինչ այդ ստուգումներ են իրականացրել և արտոնել են հանքի շահագործումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG