Մատչելիության հղումներ

Միրզոյանը հեռախոսով Իսրայելի ԱԳ նախարարին է ներկայացրել «Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը» 


Արարատ Միրզոյանը Յաիր Լապիդին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Հայաստանի և Իսրայելի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են նաև հայ-իսրայելական առկա հարաբերությունները և հեռանկարները:

44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերին սկզբին, երբ շարունակվում էին մարտական գործողությունները, Հայաստանը հայտարարեց, որ հետ է կանչում Իսրայելից իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Պաշտոնական Երևանն ընդգծեց, որ միջազգային ողջ հանրությունը Ադրբեջանին մարտական գործողությունների դադարեցման կոչ է անում, իսկ Իսրայելը շարունակում է զենքի մատակարարումներն Ադրբեջանին։ Այս տարվա օգոստոսին Արեմն Սմբատյանը հետ կանչվեց Իսրայելում Հայաստանի դեսպանի պաշտոնից։

Իսրայելում Հայաստանի դեսպանատունը սկսել է գործել 2020-ի օգոստոսի վերջից, Սմբատյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018-ից։ Մինչև 2020-ը նրա նստավայրը Երևանն էր։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանն ու Լապիդն անդրադարձել են նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցերին։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պատրաստվում է վարձակալության հանձնել «Կովերի պարտեզ» կոչվող կալվածքը, ինչը դժգոհություններ է հարուցել տեղի հայ համայնքում և հենց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության շարքերում։

XS
SM
MD
LG