Մատչելիության հղումներ

Վիսկոնսինի վրաերթի գործով կասկածյալին ցմահ ազատազրկում է սպառնում


ԱՄՆ - Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում դեպքի վայրում, Ուոկեշո, 21-ը նոյեմբերի, 2021թ․
ԱՄՆ - Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում դեպքի վայրում, Ուոկեշո, 21-ը նոյեմբերի, 2021թ․

Միացյալ Նահանգների Վիսկոնսին նահանգի Ուոկեշո քաղաքում կիրակի օրը տեղի ունեցած վրաերթի համար կասկածվող Դարել Բրուքսին մեղադրանք է առաջադրվել 5 անձի միտումնավոր սպանության համար, նրան սպառնում է ցմահ ազատազրկում։

Գործի քննության ընթացքում հայտնի է դարձել ևս մեկ տուժածի՝ 8-ամյա երեխայի մահվան մասին, ինչի կապակցությամբ մեղադրանքի ծավալը կավելանա։

Ողբերգությունը տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան փառատոնի ժամանակ, մեքենան վրաերթի է ենթարկել երթի մասնակիցներին, մահացել է 6 մարդ, վիրավորվել են 60-ը, նրանցից 18-ը՝ երեխաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG