Երեկ ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ուոկեշո քաղաքում Սուրբ Ծննդյան շքերթի մասնակիցների վրաերթի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, ևս շուրջ չորս տասնյակը մարմնական վնասվածքներ է ստացել։
«Այս պահին մենք կարող ենք հաստատել 5 մարդու մահը, ավելի քան 40-ը վիրավորվել են: Սակայն այս թվերը կարող են փոխվել, քանի որ լրացուցիչ տեղեկություններ են հավաքվում», - հաղորդել է տեղի ոստիկանությունը։
Ոստիկանությունը հայտարարել է, որ դեռ պարզ չէ՝ կա՞ արդյոք ահաբեկչության հետ կապ, թե՞ ոչ:
Հայտնի է, որ ձերբակալվել է «հետաքննությանը հետաքրքրող անձ»։ Միաժամանակ, չի նշվում՝ խոսքը մեքենայի վարորդի՞ մասին է, թե՞՝ ոչ։