Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 860-ով՝ հասնելով 335 հազար 738-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 23 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 939-ով և հասել 309 հազար 861-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 8 հազար 313 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 326 հազար 835-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 379-ի, ևս 1410 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 17 հազար 88 մարդ։
Արցախում հայտնաբերվել է 83 նոր դեպք՝ 322 թեստավորումից
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 322 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 76-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ։
2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21 հազար 847 քաղաքացու հետազոտություն, որից 3 հազար 636-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։