Մատչելիության հղումներ

Հասանովը հանդիպել է թուրքական ASELSAN ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը թուրքական ASELSAN ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավար Հալուք Գերգյունի հետ Բաքվում քննարկել է «ժամանակակից մարտական գործողությունների նոր մեթոդներն ու տեխնիկան»։

«Նախարարը բարձր է գնահատել ASELSAN ընկերության տեխնիկական սարքավորումների որակը, որոնք ադրբեջանական բանակը կիրառել է 2020 թվականին Հայաստանի դեմ պատերազմում», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Աղբյուրի համաձայն՝ Հասանովը նշել է ռազմատեխնիկական և ռազմական համագործակցության ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ձեռնարկվող դրական քայլերը։

ASELSAN-ը Թուրքիայի խոշորագույն ռազմական ընկերություններից է և թուրքական զինված ուժերի հիմնական կապալառուներից։ Ընկերության գործառույթներից է ռազմաօդային, ցամաքային և ռազմածովային ուժերի համար ժամանակակից սպառազինության մշակումն ու արտադրությունը։

XS
SM
MD
LG