Մատչելիության հղումներ

Մերկելի և Տիխանովսկայայի միջև հեռախոսազրույց է կայացել


Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայա, արխիվ
Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայա, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Քննարկվել են Բելառուսում քաղաքական ճգնաժամը և Եվրամիության հետ այդ երկրի սահմանին բարդ իրավիճակը, հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։

«Կանցլերն ընդգծել է դաշնային կառավարության շարունակական աջակցությունը Բելառուսի ժողովրդավարական շարժմանը և ընդգծել, որ երկրի քաղաքական ղեկավարությունը պետք է դադարեցնի բռնաճնշումները ընդդիմության ու անկախ լրագրողների նկատմամբ, ազատ արձակի բանտարկյալներին և սկսի լուրջ երկխոսություն հասարակության հետ՝ ճգնաժամն արդար և ազատ ընտրությունների ճանապարհով լուծելու համար», - ասել է Զայբերտը։

Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը չեն ճանաչում 2020 թվականի օգոստոսին Բելառուսում անցկացված վիճահարույց ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ վերընտրվել է։

XS
SM
MD
LG