Մատչելիության հղումներ

Լեհաստանը հայտարարում է Բելառուսի հետ սահմանի փակման պատրաստակամության մասին


Լեհաստանը դիտարկում է Բելառուսի դեմ պատժամիջոցները խստացնելու տարբերակը, ներառյալ` սահմանի, տարանցիկ, առևտրային անցումների փակումը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին:

«Լեհաստանը դեմ առ դեմ է հայտնվել նոր տեսակի պատերազմի հետ, որտեղ և՛ միգրանտները, և՛ կեղծ տեղեկատվությունը օգտագործվում են որպես զենք», - ասել է նա:

Ըստ Մատեուշ Մորավիեցկիի` Մերձավոր Արևելքի մարդիկ օգտագործվում են որպես «կենդանի վահան», իսկ էներգետիկ ճգնաժամն արհեստականորեն ուռճացվում է: Այս ամենը նա որակել է «հիբրիդային պատերազմ»:

Նրա խոսքով՝ Բելառուսի իշխանությունները դեռևս թույլ չեն տալիս սահմանին գտնվող Իրաքի և մերձավորարևելյան այլ երկրների քաղաքացիներին վերադառնալ հայրենիք, իսկ զինվորականները հորդորում են դանակներով հարձակվել լեհ սահմանապահների վրա։

Եվրամիությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրում է ի պատասխան արևմտյան երկրների սահմանած քաղաքական և տնտեսական պատժամիջոցների՝ միգրանտների ճգնաժամ ստեղծելու համար: Ըստ Եվրամիության, Լուկաշենկոյի ռեժիմը միգրանտներին միտումնավոր ուղղորդում է դեպի Եվրամիության անդամներ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի սահմաններ Եվրամիությունում լարվածություն և ներքին տարաձայնություններ հրահրելու համար:

XS
SM
MD
LG