Մատչելիության հղումներ

«ՄՏՍ»-ը նախաձեռնել է ստուգման գործընթաց, հայտնում են ընկերությունից


«Վիվա-ՄՏՍ»-ը մեկնաբանել է «Ինտերֆաքս» գործակալության տարածած տեղեկատվությունը, որ Ռուսաստանի խոշորագույն բջջային օպերատորներից մեկի՝ MTC-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, թե ընկերության հայաստանյան դուստր ձեռնարկության գործունեությանն առնչվող որոշ դրվագներ փոխանցվել են ԱՄՆ արդարադատության նախարարությանն ու Միացյալ Նահանգների Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին։

«Վիվա-ՄՏՍ»-ի հասարակայնության հետ կապերի համակարգող Վահե Իսահակյանը «Ազատությանը» հայտնեց. «Անկախ Քոմփլայենս մոնիթորինգի իրականացման ընթացքում հայտնաբերվել են «ՄՏՍ»-ի հայաստանյան դուստր–ձեռնարկությանն առնչվող առանձին գործառնություններ, որոնց մասին տեղեկություններն աշխատանքային կարգով տրամադրվել են ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտին ու ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին»:

Իսահակյանը նշեց, որ ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտն ու ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը դիմել են վերը նշված գործառնությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով, և «ՄՏՍ»-ը նախաձեռնել է ստուգման գործընթաց: Ընկերությունից, սակայն, ստուգման ընթացքի ու բովանդակության վերաբերյալ տեղեկություններ չեն տրամադրում:

Վահե Իսահակյանը նաև տեղեկացնում է, որ 2019թ. մարտին «ՄՏՍ»-ը ստորագրել հաշտության համաձայնագիր է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի (DOJ) և հրաման՝ ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի (SEC) հետ, որոնց համաձայն՝ 2019 թ. սեպտեմբերից ՄՏՍ-ում ներդրվել է անկախ Քոմփլայենս մոնիթորինգի համակարգ: Այն նախատեսում է կազմակերպության ներսում հակակոռուպցիոն քաղաքականությունների, կանոնակարգերի և ընթացակարգերի կատարելագործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG