Մատչելիության հղումներ

«Ինտերֆաքս»․ MTC-ի հայկական մասնաճյուղի գործունեության որոշ դրվագներ հետաքրքրել են ԱՄՆ արդարադատության նախարարությանը


Ռուսաստանի խոշորագույն բջջային օպերատորներից մեկի՝ MTC-ի ներկայացուցիչները այսօր տեղեկացրել են, որ ընկերության հայաստանյան դուստր ձեռնարկության՝ Viva- MTC-ի գործունեությանը առնչվող որոշ դրվագներ փոխանցվել են ԱՄՆ արդարադատության նախարարությանն ու Միացյալ Նահանգների Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC)։

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ խոսքը MTC-ի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացված մի շարք ֆինանսական օպերացիաների մասին է։

«ԱՄՆ արդարադատության նախարարությունից ու Արժեթղթերի ու բորսաների հանձնաժողովից խնդրել են հավելյալ տեղեկատվություն տրամադրել այդ փոխանցումների վերաբերյալ», - նշել են MTC-ի ներկայացուցիչները՝ հավելելով, որ ընկերությունը Հայաստանում իրականացված փոխանցումների փաստով նաև ներքին հետաքննություն կիրականացնի՝ ամերիկյանին զուգահեռ։

«Ինտերֆաքսի» տեղեկություններով՝ խնդրահարույց փոխանցումների մասին տեղեկություններն ի հայտ են եկել MTC-ի՝ Ուզբեկստանում գործող դուստր ձեռնարկությունում իրականացված ստուգումների ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG