Մատչելիության հղումներ

Ստորագրվել է Հայաստան-ԵՄ ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը


Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ պաշտոնյաների հետ Բրյուսելում ստորագրել է Հայաստան-Եվրամիություն ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։

«Մոտ ապագայում համաձայնագրի վավերացումն ու ուժի մեջ մտնելը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացման համար՝ դյուրացնելով Հայաստանի քաղաքացիների կապը եվրոպական այլ երկրների հետ», - հայտարարել է Արարատ Միրզոյանը, փոխանցում է ԱԳՆ-ն։

ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն՝ ավիացիոն ծառայությունների միասնական շուկային միանալը, ըստ նախարարի, կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը և կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում:

Այս ամենից կշահեն ազգային ավիաընկերությունները, անհատ ճանապարհորդները, հավաստիացրել է նախարար Միրզոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG