Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը մեկնում է Բրյուսել. կստորագրվի ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը


Նոյեմբերի 15-16-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել` մասնակցելու «Արևելյան գործընկերության» ԱԳ նախարարների հանդիպմանը:

Այցի շրջանակներում կստորագրվի ՀՀ-Եվրամիություն ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը, հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Տեղի կունենան նաև հանդիպումներ Եվրոպական միության գործընկերների հետ:

Ադրբեջանի արտգործնախարարը ևս մեկնել է Բրյուսել` մասնակցելու վերոնշյալ հանդիպմանը:

«Արևելյան գործընկերությունը» Եվրոպական միության նախագիծ է, որի նպատակն է ԵՄ պետությունների քաղաքական և տնտեսական կապերի ընդարձակումը նախկին ԽՍՀՄ վեց երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ:

Արևելյան գործընկերության հիմնադիր գագաթնաժողովը տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 7-ին Պրահայում:

Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ԵՄ-ի հետ կնքել են ասոցացման պայմանագրեր, և այդ երեք երկրների քաղաքացիները ստացել են առանց վիզաների Միություն այցելելու հնարավորություն: Բելառուսի հետ վիզային ռեժիմն ավելի դյուրին է դարձել:

Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր:

XS
SM
MD
LG