Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը նորից կկալանավորվի։
Սարգսյանն ազատ էր արձակվել մեկ ամիս առաջ՝ 20 միլիոն դրամ գրավի դիմաց։ Վերաքննիչ ատյանը վերացրել է այս որոշումը։
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Սարգսյանը մեղադրվում է 2016-ին պաշտոնական կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելու համար։ Նա մեղադրանքը քաղաքական հետապնդում է համարում։