Եվրամիության արտգործնախարարները պատրաստվում են այսօր նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի իշխող վարչակազմի դեմ՝ ԵՄ-ի հետ սահմանին չմարող միգրացիոն ճգնաժամին ի պատասխան։
Ակնկալվում է, որ սահմանափակումների թիրախում կլինեն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա մերձավորները, պետական ավիաընկերությունները, տուրիստական գործակալությունները և այն անհատները, որոնք ներգրավված են ներգաղթյալներին Լեհաստանի, Լատվիայի ու Լիտվայի սահման տեղափոխելու, դեպի ԵՄ ուղղորդելու հարցում։
Իրավիճակը սրվել է շաբաթներ առաջ, ըստ հաղորդումների՝ Բելառուսի կողմից հազարավոր միգրանտներ դեռ շարունակում են մնալ Լեհաստանի հետ սահմանակից շրջաններում։ Պարբերաբար հաղորդվում է, որ նրանք փորձում են ապօրինի կերպով հատել սահմանն ու անցնել ԵՄ տարածք։
Ինքը՝ բռնապետական կառավարմամբ հայտնի Լուկաշենկոն, հերքում է ներգաղթյալներին գործիք դարձնելու պնդումներն ու մեղադրում Եվրամիությանը միգրանտների իրավունքները ոտնահարելու, նրանց ապաստան չտրամադրելու համար։
Տե՛ս նաև այստեղ