Մատչելիության հղումներ

Կենսական գիծ. Սոֆուլու և Բարխուդարլու


Տավուշի մարզկենտրոն Իջևանից մոտ 15 կմ հեռավորության վրա է ընկած խորհրդային շրջանի Սոֆուլու և Բարխուդարլու անկլավը:

Այն այսօր բնակեցված չէ, սակայն կենսական նշանակություն ունի հարակից գյուղերի՝ Դիտավանի, Ազատամուտի, Կայանի և Այգեհովիտի բնակիչների համար։ Նրանք այս տարածքն օգտագործում են անասնապահության և հողագործության նպատակով։

«Վիզուալ ինովացիոն ստուդիա»-ի չորս վիդեո պատմություններից երրորդը Սոֆուլուի և Բարխուդարլուի մասին է: 44-օրյա պատերազմից հետո դրանք ևս շահարկումների առարկա են դարձել, ինչը մտահոգություն է առաջացրել հատկապես հարակից գյուղերի բնակիչների շրջանում, որոնց ապրուստը կախված է նաև այս տարածքից։

Սոֆուլուի և Բարխուդարլուի տարածքով է անցնում Մ4 միջպետական ճանապարհը, որը սահմանամերձ հայկական համայնքները կապում է միմյանց: Այն նաև միացնում է Հայաստանն Ադրբեջանին, սակայն փակ սահմանների պատճառով չի օգտագործվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG