Մատչելիության հղումներ

Կենսական գիծ. Տիգրանաշեն


«Ազատություն» ռադիոկայանը ներկայացնում է «Վիզուալ ինովացիոն ստուդիա»-ի պատրաստած «Կենսական գիծ» նախագիծը։ Այն չորս վիդեո պատմությունների շարք է Հայաստանում խորհրդային շրջանի անկլավների մասին։

Մայրաքաղաքից 80 կմ հեռավորության վրա` Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը խորհրդային շրջանի չորս անկլավներից միակն է, որն այսօր բնակեցված է։ Այստեղ Արցախյան առաջին պատերազմի հայ փախստականներն են հիմնականում ապրում։

«Վիզուալ ինովացիոն ստուդիա»-ի չորս վիդեո պատմություններից երկրորդը Տիգրանաշենի մասին է։ Այն կենսական նշանակություն ունի Հայաստանի համար նաև այն առումով, որ այստեղով է անցնում Հայաստան-Իրան միջպետական մայրուղին։ Իրանից ներմուծվող ապրանքների շուրջ 60 տոկոսը Հայաստան է հասնում այս ճանապարհով, իսկ նրանից ճյուղավորվող մայրուղին այսօր միակն է, որ Երևանը կապում է Ստեփանակերտին։

Եթե նախքան 44-օրյա պատերազմը Տիգրանաշենի տեղը շատերը չգիտեին, ապա դրանից հետո, գյուղացիների խոսքով, այն ավելի շատ այցելուներ է ունեցել, քան վերջին 30 տարիների ընթացքում։ Ամեն այցելություն իր հետ նոր խոսք ու զրույց է բերում գյուղ, ու այսօր տիգրանաշենցիները բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխանները դեռ որևէ պաշտոնական աղբյուր չի տվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG