Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դադարեցնում է հացադուլը: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան:
«Իմ հացադուլն արդեն դառնում է իմ դեմ զենք ռուսների և գործող վարչակազմի ձեռքում: Ես որոշել եմ հաշվի առնել բոլոր կոչերը և դադարեցնել հացադուլը»,- ասվում է Սաակաշվիլիի նամակում, որն ընթերցել է Գվարամիան:
Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել հոկտեմբերի 1-ին՝ Թբիլիսիում ձերբակալվելու և Ռուսթավիի բանտ փոխադրվելու օրը:
Նա Վրաստան է վերադարձել հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ` կոչ անելով աջակիցներին քվեարկել հօգուտ ընդդիմության:
«Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների պաշտոնական արդյունքներով պարտվել է իշխող «Վրացական երազանքին»:
Ընդդիմությունը չի ճանաչում այդ արդյունքները: Սաակաշվիլիի ձերբակալությունը լուրջ ճգնաժամ է առաջացրել Վրաստանում: