Ռուսաստանը հրաժարվում է հանդիպել Ֆրանսիայի, Ուկրաինայի և Գերմանիայի հետ՝ քննարկելու Ուկրաինայի արևելքում հակամարտությունը։ Այս մասին երեկ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ հերքելով Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պնդումները, թե Փարիզը չի արձագանքել Մոսկվայի առաջարկներին։
«Դա սուտ է», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Անն-Քլեր Լեժանդրը՝ ի պատասխան ռուսական կողմի հաղորդումների, թե ո՛չ Փարիզը, ո՛չ Բեռլինը չեն արձագանքել նման հանդիպման նախապատրաստական հայտարարության նախագծի վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին։
Ըստ Լեժանդրի՝ Ֆրանսիան և Գերմանիան արձագանքել են Ռուսաստանի առաջարկներին. նրանք առաջարկել են նախարարական հանդիպում անցկացնել «նորմանդական ձևաչափով», ինչից Ռուսաստանի արտգործնախարարը հրաժարվել է։