Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է առաջ շարժվեն դեպի խաղաղություն․ Տոյվո Կլաար


 Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար, արխիվ

«Չլուծված խնդիրները պետք է կարգավորվեն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ շարժվեն դեպի համապարփակ և կայուն խաղաղություն», - Թվիթերում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Եռակողմ հայտարարության ստորագրման առաջին տարվա կապակցությամբ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան գրել է՝ «այսօր հիշում ենք բոլոր նրանց, որոնք զոհվել և տուժել են ավելի քան 30 տարի տևած հակամարտության ընթացքում»։

«Եվրամիությունը ձեր և տարածաշրջանի կողքին է», - գրել է Տոյվո Կլաարը։

XS
SM
MD
LG