Շուշիի մոտ ադրբեջանական կողմից արձակված կրակոցների հետևանքով տուժած երեք քաղաքացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության, փոխանցում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը:
Ըստ Գեղամ Ստեփանյանի` այդ կրակոցների հետևանքով մահացածը 22-ամյա քաղաքացի էր:
«Իրավապահ մարմինների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է», - հայտնել է ՄԻՊ-ը։
Նա նաև հայտարարել է, որ այս միջադեպը հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի «հայատյաց, ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է»:
Ավելի վաղ Արցախի ԱԱԾ-ն էր հաղորդել, որ Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում այսօր ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական չորս անձանց վրա: