Մատչելիության հղումներ

Չեխիայի նախագահը հոսպիտալացվել է


Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հոսպիտալացվել է երկրի վարչապետի և ANO քաղաքական շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպումից հետո: Նրան տեղափոխել են Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Ըստ Զեմանի բուժող բժշկի, դա տեղի է ունեցել քրոնիկ հիվանդության պատճառով առաջացած բարդությունների հետևանքով:

Զեմանի որոշումից է կախված, թե ընտրություններում հաղթողներից ում է վստահվելու կառավարության ձևավորումը:

Բաբիշի իշխող կուսակցությունը օրերս խորհրդարանական ընտրություններում պարտվեց «Միասին» ընդդիմադիր կոալիցիային՝ 0,6 տոկոս տարբերությամբ: Միևնույն ժամանակ, ANO կենտրոնամետ շարժումը խորհրդարանի ստորին պալատում ստանում է պատգամավորական 200 մանդատներից 72-ը, իսկ «Միասին» կոալիցիան` 71-ը:

Ինչպես Անդրեյ Բաբիշը, այնպես էլ «Միասին» կոալիցիայի կողմից առաջադրված Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության առաջնորդ Պետր Ֆիալուն պատրաստակամություն են հայտնել գլխավորել կաբինետը:

Չեխիայում հոկտեմբերի 8-ին և 9-ին խորհրդարան էին ընտրում։

XS
SM
MD
LG