Նոյեմբերի 9-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քննարկման կներկայացվի Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում թուրք զինվորականների մանդատը ևս 1 տարով երկարաձգելու մասին օրենքի նախագիծը։
APA-ի փոխանցմամբ` նախագիծը նախաձեռնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր մարտական գործողությունների մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կոչված է` վերահսկելու եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը: