Միացյալ Նահանգները դատապարտում է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմիի նստավայրի վրա հարձակումը` առաջարկելով օգնություն հետաքննելու մահափորձը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
«Իրաքի պետության սիրտն ընտրվել է որպես ահաբեկչության այս ակնհայտ ակտի թիրախ, որը մենք խստորեն դատապարտում ենք», - հավելել է Պետդեպարտամենտը:
«Մենք սերտ կապի մեջ ենք Իրաքի անվտանգության ուժերի հետ և առաջարկել ենք մեր օգնությունը այս հարձակման հետաքննության համար», - ասել է Փրայսը:
Իրաքի վարչապետի դեմ մահափորձը կատարվել է կիրակի գիշերը։ Նրա նստավայրը, որը գտնվում է Իրաքի մայրաքաղաքի լավ ամրացված «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են օտարերկրյա դեսպանատներն ու պետական կառույցները, հարձակման է ենթարկվել ականապատ անօդաչու թռչող սարքով։ Վարչապետը չի տուժել, ինչպես նա հայտնել է Twitter-ում։ Ներկայումս նա գտնվում է անվտանգ վայրում, հայտնել են երկրի ուժայինները: