Մատչելիության հղումներ

Իրաքի վարչապետի դեմ մահափորձ է կատարվել


Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմիի դեմ Բաղդադում կիրակի գիշերը մահափորձ է իրականացվել ականապատ անօդաչու թռչող սարքի միջոցով, հայտնում է AP-ն: Ինքը՝ կառավարության ղեկավարը չի տուժել։

«Ես լավ եմ, փառք Աստծո, իմ ժողովրդի հետ, և ես կոչ եմ անում բոլորին հանդարտություն և զսպվածություն պահպանել՝ հանուն Իրաքի», - գրել է նա իր Twitter-ում։

Տարբեր տվյալներով՝ վիրավորվել են վարչապետի անվտանգության ծառայության 10 աշխատակիցներ։ Բացի այդ, նյութական վնաս է հասցվել կառավարության ղեկավարի նստավայրին։

Սա տեղի է ունեցել վերջին շաբաթներին եղած լարվածության ֆոնին, որ առաջացել է նախորդ ամիս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG