Մատչելիության հղումներ

Նիդերլանդները վերականգնում է հանրային վայրերում դիմակ կրելու պարտադրանքը


Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, արխիվ
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, արխիվ

Նիդերլանդները վերկականգնում է կորոնավիրուսի զսպմանն ուղղված միջոցներն, այդ թվում` հանրային վայրերում, խանութներում և հիմնարկներում դիմակներ կրելու պարտադրանքը:

Նոյեմբերի 6-ից թանգարաններ, մարզասրահներ և բացօթյա ռեստորաններ ու սրճարաններ այցելելու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել «կորոնաանձնագրերը»՝ COVID-19-ից կազդուրվելու կամ այդ հիվանդության դեմ ամբողջությամբ պատվաստվելու հավաստագրեր:

Վարչապետ Մարկ Ռյուտեն հայրենակիցներին հորդորել է առավել կարգապահ լինել այս ժամանակաշրջանում:

«Մեր սեփական պահվածքը վճռական նշանակություն ունի համավարակը զսպելու հարցում»,- ասել է Ռյուտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG