Ռուսաստանի նախագահն ընդգծել է երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի հզորացման անհրաժեշտությունը՝ ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ֆոնին։
Սոչիում ելույթ ունենալով Պաշտպանության նախարարության և ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ Վլադիմիր Պուտինը հատուկ անդրադարձել է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության բաղադրիչների տեղակայմանը և Հյուսիսատլանտյան դաշինքի նավերի հաճախակի առաքելություններին Բալթիկ և Սև ծովերում՝ ռուսական ջրերի մոտ:
«Կան նաև բոլորին հայտնի ծրագրեր Միացյալ Նահանգների՝ Եվրոպայում միջին հեռահարության հրթիռներ տեղակայելու վերաբերյալ, ինչը նույնպես մեծ վտանգ ու սպառնալիք է ներկայացնում մեզ համար», - հավելել է Պուտինը։