«Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շատ բարդ է, նման քանակի դեպքեր երբեք չենք ունեցել», - երեկ պաշտպանական հարցերով հանդիպման ժամանակ ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ներկայացրել է զինված ուժերում COVID-19-ի կանխարգելման գործընթացը։ Պուտինը նշել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարը չափազանց կարևոր է բոլոր քաղաքացիների համար, իսկ զինված ուժերի համար «կրկնակի, եռակի կարևոր է»։
Ռուսաստանում նախորդ օրը հաստատվել է կորոնավիրուսի շուրջ 40,4 հազար նոր դեպք, գրանցվել է հիվանդությունից մահվան 1155 դեպք։