Մատչելիության հղումներ

G20-ի գագաթնաժողովն ավարտվում է առանց գլոբալ ջերմացման դեմ ուղղված վճռական պարտավորությունների


Իտալիա - Մեծ քսանյակի գագաթնաժողովի մասնակիցները, Հռոմ, 31-ը հոկտեմբերի, 2021թ․
Իտալիա - Մեծ քսանյակի գագաթնաժողովի մասնակիցները, Հռոմ, 31-ը հոկտեմբերի, 2021թ․

Մեծ քսանյակի գագաթնաժողովն ավարտվում է առանց գլոբալ ջերմացման դեմ ուղղված վճռական պարտավորությունների։

Թեև երեկ 20 խոշոր տնտեսությունների խմբի առաջնորդները համաձայնեցին վերջնական հայտարարության շուրջ, այդուհանդերձ, այն զայրացրել է ակտիվիստներին, որոնք պահանջում են կոնկրետ պարտավորություններ ստանձնել։

Հիասթափված է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որ մեղադրել է Չինաստանին և Ռուսաստանին՝ կլիմայի փոփոխության հետ կապված պարտավորությունների առումով որևէ առաջարկ չանելու համար:

Դեռևս հսկայական աշխատանք պետք է տարվի Գլազգոյում, որտեղ այս շաբաթ կմեկնարկի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով կոնֆերանսը։

Հռոմում կայացած G20-ի գագաթնաժողովի ընթացքում գերտերությունները խոստացել են դադարեցնել ածխի էներգիայի ֆինանսավորումը արտերկրում, չնայած որևէ ժամանակացույց չի սահմանվել։

XS
SM
MD
LG