ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս գիշեր ժամանել է Եվրոպա: Հռոմում նա կմասնակցի G20-ի՝ զարգացած արդյունաբերությամբ 20 երկրների գագաթնաժողովին, դաշնակիցների հետ կանցկացնի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ, նախատեսված է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպում Վատիկանում:
Միացյալ Նահանգների նախագահը պատրաստվում է Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ բանակցություններ անցկացնել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:
Ամերիկացի պաշտոնյաներն ընդգծել են, որ հոկտեմբերի 30-ին Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հանդիպման գլխավոր թեման լինելու է Իրանի միջուկային ծրագիրը։
Բայդենը կմասնակցի նաև Գլազգոյում կայանալիք Կլիմայի համաշխարհային համաժողովին: