Ֆրանսիայի նախագահը մեղադրում է Ավստրալիայի վարչապետին ստախոսության մեջ։ Էմանյուել Մակրոնի պնդմամբ՝ Սքոթ Մորիսոնը խաբել է իրեն սուզանավերի պայմանագրի չեղարկման հետ կապված՝ մի հարց, որն անցած ամիս դիվանագիտական ճգնաժամի պատճառ էր դարձել։
Հռոմում G20-ի գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Մակրոնն ասել է, թե մեծ հարգանք է տածում Ավստրալիայի նկատմամբ, սակայն Ավստրալիան չի փոխադարձել։
Մակրոնն ու Մորիսոնն Հռոմում առաջին անգամ են հանդիպել Ֆրանսիայի հետ սուզանավերի գործարքը Ավստրալիայի կողմից չեղյալ հայտարարելուց հետո՝ որպես ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ անվտանգության նոր դաշինքի մաս։
Ավելի ուշ Մորիսոնն ասել է, թե ինքը չի ստել և Մակրոնին բացատրել է, որ սովորական սուզանավերն այլևս չեն համապատասխանի Ավստրալիայի ռազմավարական շահերին։