Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Ֆրանսիա՝ առաջին անգամ Ավստրալիա-Միացյալ Թագավորություն-ԱՄՆ անվտանգության գործընկերության մասին հայտարարությունից հետո:
Այդ եռակողմ համագործակցությունը լարվածություն է առաջացրել տրանսատլանտյան դաշնակիցների միջև: Փորձագետներն ակնկալում են, որ Բլինքենը կօգտվի Փարիզ այցից՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները շտկելու համար:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նախագահելու է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության նախարարների խորհրդի նիստը, որը կանցկացվի հոկտեմբերի 5-6-ը: