Մատչելիության հղումներ

«Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում պիտի ներգրավված լինեն արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ»


«Այս ֆորմատի երեք ներկայացուցիչներ պիտի ներգրավված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:

Փաշինյանը շեշտել է, որ ներկայումս լուծումներ են փնտրվում՝ դե յուրե այդ հարցը կազմակերպելու համար։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատաքները կմեկնարկեն միայն նախապատրաստական աշխատանքների իրականացումից հետո:

Այս ձևաչափով անցկացվող արդեն չորրորդ նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հուլիսի 26-ին հայտարարեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու որոշման մասին, որի մեջ կներառվեն նաև արտախորհրդարանական ուժերը:

Հանձնաժողով ստեղծելու առաջարկ կառավարությանն արել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեռ պատերազմից հետո։ Սակայն էդմոն Մարուքյանի ղեկավարած խմբակցության առաջարկին իշխանությունը ընթացք չէր տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG