Մատչելիության հղումներ

«Մուրացան» հիվանդանոցում հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա, 2-ի վիճակը` ծայրահեղ ծանր. Արմեն Մուրադյան


«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այս պահի դրությամբ հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա, հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նրա փոխանցմամբ` երեխաներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են, 6-ի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։

«Այս 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19», - հայտնում է Մուրադյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մուրացան» հիվանդանոցում այսօր մեկ ամսական երեխա է մահացել, որի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ։

Վերջին տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 305 հազարին, հիվանդությունից մահացել է 6 հազար 232 մարդ, ևս 1288 վարակակիր մահացել է այլ հիվանդությունների պատճառով։ COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է շուրջ 31 հազար մարդ։

XS
SM
MD
LG