Մատչելիության հղումներ

«Մուրացան» հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով վարակված մեկ ամսական երեխա


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր մեկ ամսական երեխա է մահացել, որի մոտ առկա է եղել կորոնավիրուսային վարակ։ Այս մասին հաղորդում է Երևանի Պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարը։

Շուշան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ երեխայի մոտ կենսաբանական մահն արձանագրվել է առավոտյան, հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։

Փոքրիկն ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին:

Վերջին տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 305 հազարին, հիվանդությունից մահացել է 6 հազար 232 մարդ, ևս 1288 վարակակիր մահացել է այլ հիվանդությունների պատճառով։ COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է շուրջ 31 հազար մարդ։

XS
SM
MD
LG