Մատչելիության հղումներ

Ամերիկյան ավիաընկերությունները խնդրում են Պետդեպին՝ օգնել Ռուսաստանի օդային տարածքով թռիչքների հարցում


American Airlines ավիաընկերության օդանավը թռիչքի ժամանակ, արխիվ
American Airlines ավիաընկերության օդանավը թռիչքի ժամանակ, արխիվ

Ամերիկյան ավիաընկերությունները խնդրում են Պետքարտուղարությանը օգնել Ռուսաստանի օդային տարածքով թռչելու իրավունք ստանալու հարցում: Արդյունաբերական ասոցիացիան, որը ներկայացնում է ԱՄՆ-ի խոշոր ուղևորափոխադրող և բեռնափոխադրող ընկերությունները, Պետդեպերտամենտին խնդրել է այդ ուղղությամբ «շտապ միջոցներ ձեռնարկել»: Այդ մասին ասվում է նամակում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը։

Airlines for America ասոցիացիան, որը ներկայացնում է American Airlines-ը, Delta Airlines-ը, FedEx-ը և United Parcel Service-ը, խնդրել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենին միջամտել այս հարցում:

«Շատ ամերիկյան ավիաընկերություններ շտապ կարիք ունեն Ռուսաստանի օդային տարածքի վրայով թռիչքների լրացուցիչ իրավունքների՝ շուկայի կարիքները բավարարելու համար», - ասվում է նամակում:

Ասոցիացիան ավելացրել է, որ առանց հավելյալ իրավունքների՝ ԱՄՆ ավիաընկերությունները ստիպված կլինեն աշխատել այլընտրանքային անարդյունավետ երթուղիներով, ինչը կհանգեցնի տուգանքների՝ ուշացումների, տեխնիկական կանգառների, ածխաթթու գազի ավելցուկային արտանետումների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG