Մատչելիության հղումներ

Այսօր հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 22-րդ տարելիցն է


Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22 տարին․ 1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։

2003 թվականի դեկտեմբերին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց14 տարվա ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։

Զոհերի հարազատները պնդում են, որ բացահայտված չեն հոկտեմբերի 27-ի պատվիրատուները։

Ազգային ժողովն այսօրվա նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ հարգելով զոհերի հիշատակը։

XS
SM
MD
LG