Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանելու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը


Վաղը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը, հաղորդում է Արտգործնախարարությունը:

Նախատեսված են հանդիպումներ Ամենայն Հայոց կաթողիկոսի, նախագահի, վարչապետի, արտգործնախարարի հետ:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին նախագահ Արմեն Սարգսյանին Վատիկանում ընդունել էր Հռոմի պապը:

XS
SM
MD
LG