Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1517-ով՝ հասնելով 298 հազար 69-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 57 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1050-ով և հասել 263 հազար 2-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 11 հազար 982 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 18 հազար 614-ի:
Առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 112-ի, ևս 1263 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 27 հազար 692 մարդ։
Արցախում՝ կորոնավիրուսի 43, մահվան 2 նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 138 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 135 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 70-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ:
Արձանագրվել է մահվան 2 դեպք՝ 73-ամյա կնոջ մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր սիրտ-անոթային անբավարարություն, 64-ամյա տղամարդու մոտ՝ երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ՝ 40 տոկոս թոքերի հյուսվածքի ախտահարումով:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15 հազար 888 քաղաքացու հետազոտություն, որից 1726-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։