Ուզբեկստանում շարունակվում է նախօրեին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում տրված քվեների հաշվարկը։
Euronews հեռուստաընկերության տեղեկություններով՝ նախնական արդյունքների համաձայն երկրի գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը ստացել է ընտրողների շուրջ 90 տոկոսի աջակցությունը։
Ուզբեկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ առաջին պաշտոնական տվյալները կհրապարակվեն այսօր, օրվա երկրորդ կեսին։
Կիրակի օրը կայացած քվեարկությանը մասնակցել է ընտրացուցակներում ընդգրկված 19 միլիոն քվեարկողների 80 տոկոսից ավելին։ Շավքաթ Միրզիյոևից բացի նախագահական ընտրություններին ևս չորս թեկնածու էր մասնակցում։
Անկախ դիտորդների գնահատմամբ, գործող նախագահի բոլոր մրցակիցները ներկայացնում էր ոչ թե իրական ընդդիմությունը, այլ իշխանությունների վերահսկողության ներքո գործող քաղաքական կուսակցությունները։
Շավքաթ Միրզիյոևը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից՝ Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի մահվանից հետո։ Քարիմովի օրոք Միրզյոևը ավելի քան 10 տարի աշխատել է Ուզբեկստանի վարչապետի պաշտոնում։