Մատչելիության հղումներ

Ալիևը նոյեմբերի 12-ին մեկնելու է Թուրքիա


Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները Շուշիում հռչակագրի ստորագրումից հետո, 15-ը հունիսի, 2021թ․
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները Շուշիում հռչակագրի ստորագրումից հետո, 15-ը հունիսի, 2021թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 12-ին կմեկնի Թուրքիա՝ Ստամբուլում հանդիպում անցկացնելով իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջին։

Դեսպանի խոսքով՝ դա կլինի երկու երկրների ղեկավարների չորրորդ հանդիպումը 2021 թվականի ընթացքում։ «Երրորդ անգամ նախագահները կհանդիպեն վաղը՝ հոկտեմբերի 26-ին, Ղարաբաղում», - նշել է թուրք դիվանագետը։

Երեքշաբթի օրը Թուրքիայի նախագահը մեկօրյա այցով ժամանելու է Ադրբեջան՝ Ֆիզուլիում կառուցված օդանավակայանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով։

Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայանալու է Թյուրքական խորհրդի անդամ պետությունների ղեկավարների 8-րդ գագաթնաժողովը։

XS
SM
MD
LG