Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախորդ կիրակի` հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ստացած մանդատների թվերը` ըստ համայնքների:
Դիլիջանում 13 մանդատ է ստացել իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», 5` «Ապրելու երկիր» կուսակցությունը, 2 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և 1` Հանրապետականը:
Գյումրիում մանդատներն այսպես են բաշխվել` «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն` 14, «Քաղաքացիական պայմանագիր»` 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն` 4, Հանրապետական և «Ապրելու երկիր» կուսակցություններ` 2-ական մանդատ:
Գորիսում առավելագույն թվով մանդատներ ունի «Առուշ Առուշանյան» դաշինքը` 13, 7` ՔՊ-ն, 1` Հայ ազգային կոնգրեսը:
Մեղրիում 4 քաղաքական ուժ է ներկայացված լինելու ավագանու կազմում` 6 մանդատով «Հանրապետություն» կուսակցությունը, 5-ով` «Քաղաքացիական պայմանագիրը», 2-ականով` «Ազատականն» ու «Ապրելու երկիրը»:
Տաթևում իշխող ուժը կունենա 7 մանդատ, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը` 6, «Ապրելու երկիրը»` 2:
Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա ավագանու10 անդամ, 5-ը` «Ապրելու երկիր» կուսակցությունը: