Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1962-ով, բուժվածներինը՝ 1219-ով, գրանցվել է մահվան ևս 31 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1962-ով՝ հասնելով 293 հազար 14-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 31 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1219-ով և հասել 259 հազար 705-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 16 հազար 888 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 975 հազար 680-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 975-ի, ևս 1256 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 26 հազար 78 մարդ։

Արցախում գրանցվել է կորոնացիրուսի 46 նոր դեպք

Հոկտեմբերի 22-ին կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 46 նոր դեպք:

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 124 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում իրականացվել է 15 հազար 495 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 1594 կորոնավրուսի դեպք։

XS
SM
MD
LG