Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները ողջունում է Եվրոպայի պաշտպանունակության հզորացումը


ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, արխիվ

Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանության նախարարների համաժողովում Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինն ասել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Եվրոպայի պաշտպանական կարողությունների հզորացումը, քանի որ դա կնպաստի Հյուսիսատլանտյան դաշինքի ամրապնդմանը:

«Մենք անկասկած կողմ ենք, որ Եվրոպայում ստեղծվի ավելի ուժեղ, ընդունակ և ՆԱՏՕ-ի հետ համատեղելի պաշտպանական համակարգ, քանի որ դա մեծ ներդրում կապահովի անդրատլանտյան և համաշխարհային անվտանգության ամրապնդման խնդրում»,- ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը:

Պենտագոնի ղեկավարը Բրյուսելում անդրադարձել է նաև երկու գերտերությունների՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ առկա տարաձայնություններին, ասելով, որ Վաշինգտոնը ցանկանում է կանխատեսելի և կայուն հարաբերություններ հաստատել Մոսկվայի հետ, իսկ Պեկինի հարցում հավատարիմ է «մեկ Չինաստան» հայեցակարգին, սակայն պահպանում է սերտ կապերը Թայվանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG