Մատչելիության հղումներ

Պեկինն անընդունելի է համարում Թայվանի հարցում միջամտությունն արտասահմանից


Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը, արխիվ,
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը, արխիվ,

Չինաստանը հայտարարել է, թե ոչ ոք չունի Թայվանի հարցում միջամտելու իրավունք:

«Թայվանը Չինաստանի անբաժան մասն է, Թայվանի խնդիրը բացառապես Չինաստանի ներքին գործն է, և միջամտությունն արտասահմանից անընդունելի է: Ոչ մի երկիր չպետք է կասկածի տակ առնի ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Չինաստանի վճռականությունը», - ասել է ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը:

Նա այդ հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, թե Միացյալ Նահանգների բանակը հարկ եղած դեպքում օգնության կգա Թայվանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG